211652_close_icon
views-count21633 դիտում article-date 23:35 10-07-2020

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են

Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են՝ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով։ Նման կարգադրություն է ստորարգել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներով` կարգադրում եմ ԱԺ աշխատակազմում մի շարք պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։

Նմանատիպ նյութեր