211652_close_icon
views-count2550 դիտում article-date 22:34 10-07-2020

ԱՄՆ Գերագույն դատարանը Օկլահոմա նահանգի գրեթե կեսը հնդկացիների հինգ ցեղերի սեփականություն է ճանաչել

ԱՄՆ Գերագույն դատարանը Օկլահոմա նահանգի զգալի մասը՝ տարածքի գրեթե կեսը հնդկացիների սեփականություն է ճանաչել, հաղորդում է [url=https://www.nytimes.com/]The New York Times[/url]-ը։ Նման որոշման օգտին քվեարկել են հինգ դատավորներ, չորսը դեմ են արտահայտվել։ Նահանգի գրեթե ամբողջ արևելյան հատվածը՝ 1,8 միլիոն բնակչությամբ, այժմ պաշտոնապես համարվում է հնդկացիների հինգ ցեղերի՝ Չոկտո պետության ներկայացուցիչների հողը, որի անունից էլ հայց էր ներկայացվել նահանգի կառավարության դեմ: Հստակեցվում է, որ դատարանի որոշումը կհանգեցնի հարյուրավոր դատավճիռների վերանայմանը, քանի որ այսուհետև բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները կդատվեն կա՛մ ցեղային դատարանների, կա՛մ, լուրջ իրավախախտումների դեպքում, դաշնային դատարանների կողմից։ Բացի այդ, նման հարցերի շուրջ հետագա գործերը կվարվեն այս նախադեպի հիման վրա։

Նմանատիպ նյութեր