20696 դիտում
20:29 10-07-2020
Իտալիայում կին վարորդին տուգանել են 703 կմ/ժ արագություն զարգացնելու համար
Իտալական Անկոնա նահանգի Օֆանյա քաղաքի ճանապարհային անսարք տեսախցիկը մեքենայի թույլատրելի արագության 10-ակի գերազանցում է ֆիքսել և մի կին վարորդի համար տուգանքի պատճառ դարձել, հայտնում է [url=https://avtodream.org/vse-novosti/avtomir/28817-italyanke-vypisali-shtraf-za-ezdu-na-avtomobile-so-skorostyu-703-km-v-chas.html]avtodream.org[/url] կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայրուղու վրա, որտեղ թույլատրելի է եղել առավելագույնը 70 կմ/ժ արագություն զարգացնել, կինը, ըստ անսարք տեսախցիկի, Ford Focus մակնիշի հին մեքենայով զարգացրել է 703 կմ/ժ արագություն։
Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանությունը տեսախցիկի ցուցմունքը չի ստուգել և միանգամից մեքենայի տիրոջ համար 850 եվրոյի չափով տուգանք սահմանել։ Կինը նաև իր վարորդական վկայականում 10 տուգանային միավոր է ստացել։
Նշվում է, որ իտալուհին նման խիստ պատժի հետ համաձայն չէ, ուստի՝ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն։
Նմանատիպ նյութեր
2059 դիտում
20:04 24-08-2022
Անտոնիո Կասանո. Խվիչան ֆենոմեն է. ժամում 1000 մղոն արագություն է բացել Իտալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2775 դիտում
21:52 19-05-2014
«Առաջին վրիժառուն.ուրիշ պատերազմ» ֆիլմը 703 միլիոն դոլարի շահույթ է բերել
Այս բաժնից
1198 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1936 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1045 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին