Ռուսաստանը Ճապոնիային լիակատար խաղաղ պայմանագիր է առաջարկել կնքել
Ռուսաստանը Ճապոնիային առաջարկում է լիարժեք խաղաղ պայմանագիր կնքել, սակայն Տոկիոն դեռ չի շտապում պատասխանել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Interfax-ը։
Լավրովի խոսքով՝ այդ պայմանագիրը պեպք է լինի «ժամանակակից ու լիարժեք»։
«Մենք առաջարկել ենք սկզբունքային հիմքերով համատեղ պայմանագիր կնքել։ Առայժմ մեր ճապոնացի գործընկերները չեն արձագանքում»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի հաջողվում լուծում գտնել Մոսկվայի ու Տոկիոյի միջև առկա տարաձայնությունը. խնդիրը Կուրիլյան կղզիների սեփականության իրավունքն է։