211652_close_icon
views-count4969 դիտում article-date 12:54 10-07-2020

Իմ օրն էլ կգա ու ես կգնամ. Սպարտակ Ղարաբաղցյան

Իմ օրն էլ կգա ու ես կգնամ՝ Կմեկնեմ այնտեղ, որտեղից կրկին Սկիզբ են առնում. Կգնամ ու լուռ կսպասեմ հերթիս.... Նախ՝ ՀՈՂԻՑ պիտի պապս բարձրանա, Հետո մի բուռ ՀՈՂ՝ Սաթենիկ տատիս Պատկերը կառնի, Որ ՊԱՊՍ գնա՝ փախցնի, բերի... Մի սուտ մատնությամբ Պապիս կխաբեն՝ կկանչեն Թիֆլիս Ու ոտաբոբիկ մի ցուրտ մանկություն Կմնա ՀՈՐՍ... Ու ուր ՕՋԱԽԻ ծուխը չմարի Տատս ուխտ կանի, որ տուն հարս բերի... Մայրս՝ դեռ եղեգ, կարմարթուշ աղջիկ՝ Մեծ քեռիս մի քիչ չեմ ու չում կանի, Բայց տատիս ուխտը Աստծուն էր հայտնի, Քեռուս չեմ-չումը ո՞վ հաշվի կառնի.... .....Ու մի իրիկուն՝ աշնան իրիկուն Ես կգամ նորից.... 1975թ. /գյուղ ՉՔՆԱՂ/ ----- Հիշողությունը մեր ներսում հաճախ Ասֆալտների տակ Տնքացող հողի նման նվվում է Անանուն ցավից. Այս ու՞մ խելքին է Փչել Արդուկել ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ... 1980թ. Սպարտակ Ղարաբաղցյանի [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1688479914623283]ֆեյսբուքյան էջ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր