211652_close_icon
views-count1627 դիտում article-date 11:30 10-07-2020

Հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն

2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր