2090 դիտում
09:00 10-07-2020
ՍԴ դատավորների ընտրության հարցը կհետաձգվի մինչև աշո՞ւն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս վերջնականապես հստակեցված չէ խորհրդարանի՝ արձակուրդ գնալու ժամանակահատվածը, քանի որ ցանկացած պահի կարող է զգացվել ԱԺ «կարիքը»։ Ինչպես հայտնի է, հերթական նստաշրջանն արդեն ավարտված է, բայց արտահերթների շարքը շարունակվում է, ինչպես և գրեթե միշտ, երբ հուլիսին նիստեր էին հրավիրվում։
Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելուն:
Թեպետ, ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ ԱԺ օրակարգում արտահերթ կարգով ու հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան, սակայն իշխանությունների համար մի շարք առանցքային նշանակության հարցեր դեռևս շարունակվում են մնալ օդում կախված։
Մասնավորաբար, դեռևս անորոշ է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Մեր աղբյուրը չի բացառել, որ այդ հարցը հետաձգվի մինչև աշուն և քննարկման դրվի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։
Բանն այն է, որ թեպետ Փաշինյանը մեծ ցանկություն ունի արագացնել այդ պրոցեսը, սակայն մյուս կողմից՝ պետք է գոնե մոտավորապես հասկանան, թե ինչ եզրակացություն կտա ՄԻԵԴ-ը, որը միայն մերժել է ՍԴ անդամների դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառումը, սակայն հիմնական հայցն ընդունել է վարույթ»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2945 դիտում
21:00 09-09-2015
Աշո’ւն է, քամի… Տերևներն մի-մի, արցունքի նման դողացին, ընկան… աշնանային ֆոտոշարք
13573 դիտում
20:51 27-10-2023
Տերյանական աշուն՝ Տավուշի մարզում. «Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ