211652_close_icon
views-count2438 դիտում article-date 22:35 09-07-2020

Սերբիայում անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի

Սերբիայում երկօրյա անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի: Հայտարարել է Սերբիայի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը: Հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները վնասվածքներ են հասցրել ոստիկանության 118 աշխատակիցների, որոնք ստացել են բուժօգնություն: Քաղաքացիները բռնության ականատեսն են եղել Բելգրադում, Նովի-Սադում, Նիշում, Կրագուվեացեում: Նման բռնությունն անթույլատրելի է և ոստիկանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերջ տա փողոցներում բռնությանը, իսկ օրինախախտները կկանգնեն օրենքի առաջ»,- ասել է Ռեբիչը: Սերբիայում վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: [url=https://www.euronews.com/2020/07/08/coronavirus-protesters-attempt-to-storm-parliament-in-serbia-as-lockdown-measures-are-rein]euronews[/url]-ը տեղեկացնում է, որ ցույցերը սկսվել են երեքշաբթի օրը, երբ նախագահ Վույշիչը հայտարարեց, որ շաբաթվա վերջին կվերականգնվեն հակահամաճարակային սահմանափակումների վերաբերյալ նոր միջոցառումները։ Դրանից հետո ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև վանկարկելով՝ «Հրաժարական. Հրաժարական»:

Նմանատիպ նյութեր