211652_close_icon
views-count1890 դիտում article-date 21:11 09-07-2020

Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը. Զախարովա

Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հաղորդում է [url=https://ria.ru/20200709/1574123028.html]ria.ru[/url]-ն։ «Հարյուրամյակներ շարունակ Սիրիան եղել է մի երկիր, որտեղ տարբեր էթնիկական և կրոնական խմբերը խաղաղ գոյակցություն են ունեցել և ապահով ապրել: Սա, հավանաբար, Սիրիայի այցեքարտն էր: Իհարկե, սա չի կարող հարգանք չառաջացնել, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համոզված ենք, որ նման պատմական ավանդույթները պետք է ամբողջությամբ պահպանվեն և շարունակվեն: Մենք համարում ենք, որ սիրիացի քրդերը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են: Ելնելով այս սկզբունքային դիրքից՝ Մոսկվան աջակցում է երկխոսությանը, որը շարունակվում է քրդերի և Դամասկոսի միջև՝ իրենց ընդհանուր հայրենիքի հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր