211652_close_icon
views-count3639 դիտում article-date 20:47 09-07-2020

Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Հաղորդում է [url=https://uk.reuters.com/article/us-health-coronavirus-moderna/moderna-signs-deal-with-spains-rovi-to-supply-potential-covid-19-vaccine-outside-us-idUKKBN24A1SV]Reuters[/url]-ը: Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները: Ավելի վաղ ընկերությունն արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ և 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ:

Նմանատիպ նյութեր