211652_close_icon
views-count2924 դիտում article-date 12:40 09-07-2020

ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ դատավորների դիմումների միջանկյալ միջոցի կիրառման մերժումը բոլորովին կապ չունի նրանց գանգատի բովանդակության հետ․ այդ մերժմանը պետք չէ շատ ուշադրություն դարձնել․ Արա Ղազարյան. Tert.am

ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մերժման վրա պետք չէ շատ ուշադրություն դարձնել։ Դա բոլորովին կապ չունի նրանց գանգատի, վեճի բովանդակության հետ, ամենակարևորը սա է։ Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/07/09/ara-ghazaryan/3340443?fbclid=IwAR0n9FZsCsg-kVldN1BzXaUn2PZ1St3UgEefGAD5WufHSGmri3U8Zjg6GXQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նա նաև հնարավոր է համարում ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա ՍԴ դատավորները վերականգնումն իրենց պաշտոններում։ - Մարդու իրավունքներ եվրոպական դատարանը նախօրեին որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների հարցով՝ կապված ՀՀ սահմանադրական վերջին փոփոխությունների և իրենց իրավունքների հնարավոր խախտման հետ: ՄԻԵԴ-ը մերժել է դիմումների միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ են ընդունվել։ Ի՞նչ է ենթադրում այս որոշումը։ - Երբ հայցի ապահովման միջոց ես ուզում կամ միջանկյալ միջոց, դրան զուգահեռ ՄԻԵԴ-ը միշտ տալիս է ժամկետ, որ դու հիմնական գանգատը ներկայացնես։ Հիմնական գանգատը ընդունվում է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ ինքը որոշում է կայացնում՝ կամ մերժում է, կամ բավարարում։ Սովորաբար 1 տոկոսի հնարավորություն կա։ Ես մի քանի անգամ ունեցել եմ նման որոշում՝ Կարեն Ղազարյանի գործով, Մայրապետյանի վերաբերյալ որոշումը լիովին հայցի ապահովման միջոց են, բայց դրանց հավանականությունը շատ-շատ քիչ է, ուստի եթե ՄԻԵԴ-ը մերժում է, չի նշանակում, որ գանգատը լավը չի եղել։ Ուղղակի կան թեմատիկ ոլորտներ, որ ՄԻԵԴ-ը կտրականապես հրաժարվում է մտնել՝ համարելով, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից դուրս է։ Դա տարօրինակ չէ, սովորաբար, 39-րդ կանոնով ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում էքստրադիցիայի հետ կապված գործերը։ Այնպես որ, որևէ բացասական բան այստեղ ես չեմ տեսնում (դիմումների միջանկյալ միջոց կիրառելու միջնորդության մերժման հետ կապված – Tert.am), դա բոլորովին կապ չունի գանգատի բովանդակության հետ, ամենակարևորը սա է։ Այսինքն` դա ընդամենը հայցի ապահովման միջոց է և բոլորովին կապ չունի նրանց գանգատի, վեճի բովանդակության հետ։ - Իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ ընդունվելուց հետո գործն ի՞նչ ընթացակարգեր է անցնելու։ - Չգիտեմ՝ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն կտա, թե ոչ։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/09/ara-ghazaryan/3340443?fbclid=IwAR0n9FZsCsg-kVldN1BzXaUn2PZ1St3UgEefGAD5WufHSGmri3U8Zjg6GXQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր