1546 դիտում
12:34 09-07-2020
Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ. նախկին պատգամավոր
ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտա Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց որ Նիկոլ Փաշինյանը հերթական մտքի <փայլատակումն է> արտանետում եւ ասում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ-որ բանի մատերիալ չէ, ՀՀ քաղաքացուն անմիջապես դարձնում են հենց այդ <մատերիալը>։ Նիկոլը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանվելու <մատերիալ> չէ եւ շատ արագ, ի տեսա բոլորի, երկրի եւ աշխարհի աչքերի առաջ ՀՀ քաղաքացուն դարձին <տուգանվելու մատերիալ>, տուգանում են դիմակի համար, անձնագիր մոտը չունենալու համար, մտադիր էին տուգանքները մեծացնել բաց եւ փակ տարածքների համար, հետո, ամոթը երեւի մի քիչ զգաստացրեց ոմանց, եւ այդ նախագիծը առայժմ ետ կանչվեց կառավարություն։
Այսօր էլ, Նիկոլը հայտարարեց․<ՀՀ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով>։
Իսկ սա բաց տեքստով նշանակում է հակառակը, որովհետեւ Նիկոլի բոլոր ասածները վերջին երկու տարում կատարվում են 180 աստիճանով հակառակ ուղղությամբ՝ տուգանվելու չ-մատերիալը անմիջապես դարձավ տուգանվելու մատերիալ, կորոնայից չ-մահանալու մատերիալն արդեն ամիսներ շարունակ դարձել է կորոնայից մահանալու մատերիալ․․․ Եվ այս տրագիկոմեդիան, որի անունը Փաշինյանական իշխանություն է, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին տուգանվելու եւ կորոնայից մահանալու մատերիալից չի դարձել՝ պայքարի մարտիկ, սեփական իրավունքներին տեր կանգնող ՀՀ ազատ քաղաքացի, քանի դեռ լրիվ չի բացել իր աչքերը եւ իր բերանը եւ չի մերժել Նիկոլին, որպես մերժելու մատերիալ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4720 դիտում
23:46 03-08-2023
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, հարկի մատերիալ է. Մեսրոպ Առաքելյան
1502 դիտում
10:44 25-03-2021
Կա՛մ դու մերժում ես նիկոլիզմը, կա՛մ դառնում ես դրա կրողը՝ պատասխանատվության և մեղավորության քո չափաբաժնով. «Փաստ»
Այս բաժնից
367 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին