211652_close_icon
views-count2786 դիտում article-date 12:58 09-07-2020

Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «[url=https://armenpress.am/arm/news/1021099.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն: Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե այդ աշխատողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Միաժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք: Փաթեթով լուծում է տրվում նաև անցումային շրջանի խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Նմանատիպ նյութեր