211652_close_icon
views-count1423 դիտում article-date 12:49 09-07-2020

Գլխավոր դատախազությունը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն ստացավ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց (85 կողմ) «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը, Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն է ընձեռնվում։ Գործող կարգավորմամբ՝ Գլխավոր դատախազությունը բաց մրցույթ կարող է հայտարարել տարին մեկ անգամ: Պատգամավորներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն տալ, որը կացնկացվի Գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Փոփոխությունը հնարավորություն կտա բավարար ճկունություն ապահովել դատախազությունն ամբողջ տարվա կտրվածքով անհրաժեշտ կադրերով համալրելու առումով:

Նմանատիպ նյութեր