211652_close_icon
views-count1308 դիտում article-date 12:31 09-07-2020

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1021096.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:

Նմանատիպ նյութեր