211652_close_icon
views-count2163 դիտում article-date 15:21 09-07-2020

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար: 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 602.8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից` 160.4 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար: 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր