211652_close_icon
views-count1371 դիտում article-date 11:24 09-07-2020

Աժ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Հուլիսի 8-ին գումարված նստաշրջանի ընթացքում պատգամավորներն առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են մի շարք օրենքների նախագծեր ու օրենսդրական փաթեթներ: Հուլիսի 9-ի նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները: Հուլիսի 8-ի արտահերթ նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր