211652_close_icon
views-count3484 դիտում article-date 23:40 08-07-2020

Հայաստանի ֆերմերների ու արտադրողների աջակցության համար հայտարարվել է մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։ Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում: Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://www.mineconomy.am/page/1613 [b]«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր