211652_close_icon
views-count2062 դիտում article-date 18:22 08-07-2020

«Սպարտակի» դարպասապահի կոշիկները գողացել են գնացքում. դեպքը հետաքրքիր շարունակություն է ունեցել

«Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Սելիխովն իր ինստագրամի էջում հայտնել է, որ գնացքում գողացել են իր կոշիկները: «Գնում եմ տատիկիս մոտ: Վերևի մահճակալին քնած էի: Երբ 10 րոպե էր մնացել, իջնում եմ և հասկանում, որ իմ.... Բարի գալուստ Օրյոլ», գրել է դարպասապահը: Մինչդեռ կարճ ժամանակ անց «Սպարտակը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է դարպասապահի խոսքերը: «Այն տեղեկությունը, որ Ալեքսանդր Սելիխովը» լքել է ակումբն ու գտնվում է Օրյոլում, չի համապատասխանում իրականությանը: Նա գտնվում է թիմի տրամադրության տակ, ամեն օր մարզվում է մնացած խաղացողների հետ: Ալեքսանդրի ինստագրամում հրապարակված տեսանյութի հեղինակը ինքը չէ», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր