211652_close_icon
views-count42634 դիտում article-date 18:12 08-07-2020

Երևանում 2 անգամ խոշոր հրդեհի մատնված «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը պայթեցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նորտեխշին» ընկերությունն իրականացնում է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցմամբ փլեցումը։ Պայթեցման ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար Ագաթանգեղոսի փողոց- Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սևանի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել են ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ իրականացնում են հերթապահություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր