211652_close_icon
views-count2039 դիտում article-date 17:54 08-07-2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ

Հարգարժա՛ն դատավորներ, Ջերմորենշնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Մենք ստեղծել ենք ևայսօրարդենունենքարհեստավարժհամակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա: Դիտարկելովանցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝հարկէարձանագրել այն հսկայածավալևգնահատելի աշխատանքը, որ կատարվել էդատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով: Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառեռանդև քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդինևպետությանըծառայելու պատվաբեր գործում։ [b]Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր