3536 դիտում
17:40 08-07-2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների ձեռք բերման դիմումների մերժման և ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարների վերադարձման վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի կողմից չորս կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․
• «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27)
ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ՝ (https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_os/New_Generation_CCMs/ck_HDM_ezrakacutyun_07_20.pdf):
Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ-փոստի միջոցով։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող եք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910։
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
• Դիմում
• վճարման անդորրագրի պատճեն
• ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
• լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
[url=https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186]Կից ֆայլերով[/url] ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
11:27 04-10-2019
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումների ընդունման վերաբերյալ
2048 դիտում
15:49 13-02-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գնի վերաբերյալ
1787 դիտում
18:14 20-07-2020
ՊԵԿ-ը պարզաբանում է ՀԴՄ կանխավճարի վերադարձման կարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
784 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
667 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
868 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am