211652_close_icon
views-count1449 դիտում article-date 16:47 08-07-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։ Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ամենօրյա աշխատանքները գտնվում են Տեսչական մարմնի ղեկավարության անմիջական հսկողության ներքո։»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր