211652_close_icon
views-count8291 դիտում article-date 13:30 08-07-2020

Այս անգամ չպետք է թույլ տալ` Ձեր անձը պախարակել.

Ռեֆորմիստներ Երիտասարդական միության նախագահ Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկային վեհ արժեքները ցուցաբերելիս գոյություն չունեն սահմաններ, պետք է անմնացորդ ցուցաբերել, բայց Ձեր մոտ դա այդ անսահման չափի անսահմանությունն էր մարդկանց նկատմամբ, որոնցից շատ շատերը արժանի չէին դրան, բայց դա արել եք ոչ թե, որ նրանք են արժանի, այլ, որ դուք եք այդպես ցանկացել։ Կուրացած բարություն։ Ձեր շուրջը հավաքվել էին բազմաթիվ անարժան զավակների մի խումբ, որոնք Ձեր անձը հաստատող իրականությունը հաշվի չառնելով, Ձեր կողքին են եկել և մնացել միայն ու միայն շահի համար։ Գրեթե նրանք հիմա չկան։ Բայց այսօր կարծես թե'հավաքվում են նման վարքի տեր անձնավորությունները, բայց այս անգամ չի կարելի թույլ տալ նրանց արջի պես քանդել մեղվի փեթակը։ Այս անգամ չպետք է թույլ տալ` Ձեր անձը պախարակել, այս անգամ հավատարիմ մարդկանցով պետք է շարժվել առաջ, և հերթական անգամ հաղթել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր