211652_close_icon
views-count22896 դիտում article-date 23:36 07-07-2020

Գյուղացիներն ասում էին՝ էս կամուրջը գլուխ բերելու համար պիտի բռնենք Պապիկյանի «պոչը», ինչպես հայտնի՝«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում է ասվում՝«Դու Իվանի պոչը բռնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթներում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի անմիջական հսկողությամբ սկսվելու է Արարատի մարզի Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհին գտնվող Սև ջրի վրա կառուցված, ամբողջովին փլուզման եզրին հայտնված Ռանչպարի կամրջի նոր կապիտալ աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախախար Ս. Պապիկյանը առանց «ցուցամոլության» արդեն 2 անգամ այցելել է նշված կամուրջ, տեղում ուսումնասիրել խնդիրը ու հիմա լծվել է այդ աշխատանքներին: Այդ մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին կամրջի հարևանությամբ ապրող քաղաքացիները; Նրանք սկզբից չեն իմացել, որ կամուրջը «տնդղողը» նախարարն է, մտածել են, երևի ճանշինն է ու միայն նախարարի գնալուց հետո են հասկացել, թե ով է խառնվել կամրջի կառուցման գործում ու կես կատակ, կես լուրջ մեջբերում էին անում հայտնի սիրված՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, երբ ասվում էր «Դու Իվանի պոչը բռնի»: «Ու իրոք, հիմա եթե բռնենք նախարարի «պոչը», հաստատ սայլը տեղից կշարժվի ու գործը գլուխ կգա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/18/1157656/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, տևական ժամանակ Արարատի մարզի Մասիս- Նորամարգ գյուղամիջյան ճանապարհին գտնվող կամուրջը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար: Կամուրջն ամբողջովին դարձել էր ոչ միայն վտանգավոր, այլև ամեն պահի հնարավոր է՝ տեղի ուենա փլուզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ էս օրն է ընկել կամուրջը: Բազմաթիվ անգամ ահազանգել ենք մարզպետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում: Մի անգամ ինչ-որ մարդիկ եկան, ներկայացան, որ ճանշինից են, ցուցանակներ տեղադրեցին, խոստացան, որ 1-2 օրվա ընթացքում ֆինանսական խնդիրները կլուծեն ու կսկսեն կամրջի վերանորոգման՝ գուցե կապիտալ աշխատանքները: Սակայն այդ 1-2 օրը արդեն դառել է 1-2 ամիս, իսկ երբ կրկին հետաքրքրվեցինք խնդրով, ասացին, թե ճանշինի շեֆը կորոնավիրուսով պառկած է: Մենք առողջություն ենք ցանկանում ոչ միայն ճանշինի ղեկավարին, այլ նաև բոլոր վարակակիրներին, բայց դե ով չգիտի, որ աշխատանքները ոչ թե շեֆն է կատարում այլ բանվորական ուժը: Եթե ցերեկով հնարավոր է լինում անվտանգ անցնել , ապա մութն ընկնելուն պես առնվազն պետք է մահապարտ լինես, որ կամրջի վրայով երթևեկես: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր