211652_close_icon
views-count2948 դիտում article-date 21:42 07-07-2020

Բելգիացի հեծանվորդը մահացել է խճուղային մրցարշավի ժամանակ

Բելգիացի հեծանվորդ Նիլս դե Վիրենդտը մահացել է խճուղային մրցարշավի ժամանակ, որը տեղի է ունեցել բելգիական Վորտգեմ-Պետեգեմ քաղաքում: VDM-Van Durm-Michiels-Trawob սիրողական թիմի 20-ամյա հեծանվորդը մրցումների ժամանակ կորցրել է գիտակցությունը և կարճ ժամանակ անց մահացել՝ չնայած բժիշկների միջամտությանը: Մարզիկի մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր: Ողբերգության պատճառով մրցարշավը դադարեցվել է եզրագծից 13 կմ առաջ: Այս մրցումները Բելգիայում առաջինն էին կորոնավիրուսի պատճառով մրցումների վրա արգելք դնելուց հետո և մարզումային բնույթ էր կրում՝ մինչև հեծանվային մրցաշրջանը պաշտոնապես վերսկսելը:

Նմանատիպ նյութեր