211652_close_icon
views-count20189 դիտում article-date 18:57 07-07-2020

Կադրը նայելուց հետո, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, տղամարդկությու՞ն, թե՞ ինչություն էր դա. Աղվան Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղվան Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել մի դրվագ՝ Հայաստանի առաջնության «Նոա»-«Շիրակ» խաղից (4:0) և գրել: ««Мы проявили мужество». այսպես խաղից հետո «Նոայի» մարզիչը բնութագրեց իրենց թիմի գործողությունները, նաև նշեց, որ չեն խախտել «Արդար խաղ»-ի կանոնները։ Կադրը նայելուց հետո, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, տղամարդկությու՞ն, թե՞ ինչություն էր դա։ Հրայր Մկոյանը մոտենում է մրցակցի ֆուտբոլիստին օգնելու, իսկ իր «ընկերները» օգտվում առիթից։ Հ.Գ. Իսկ «բարձրակարգ» հայ մրցավարները, շարունակում են խորտակել հայկական ֆուտբոլը։ Կյանքը շարունակվում է,ու ժամանակը ցույց կտա, թե ովքեր ու երբ որտեղ կլինեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր