211652_close_icon
views-count1797 դիտում article-date 23:28 07-07-2020

Լոռու մարզում արձանագրվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում այս տարի իրականացվող ևս 6 ծրագրի ավարտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացվող «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» նիստում արձանագրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող ևս 6 ծրագրի ավարտ: Հաջողությամբ իրականացվել են Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման, Դարպաս համայնքի գերեզմանատան ցանկապատման, տարածքի բարեկարգման, Ձորագետ համայնքի խաղահրապարակի վերականգնման, բարեկարգման, ինչպես նաև Սարալանջ համայնքի խաղահրապարակի կառուցման և ցանկապատման աշխատանքները: -Տաշիր և Մեծավան համայնքներում իրականացված ծրագրերի շրջանակներում համագործակցել ենք «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ, և արդյունքում ունենք փայլուն կերպով իրականացված 3 ծրագիր: Նախատեսում ենք հիմնադրամի հետ համագործակցել նաև այլ ծրագրերի շրջանակներում: Ինչ վերաբերում է Դարպասում, Ձորագետում և Սարալանջում իրականացված ծրագրերին, ապա շատ կարևոր է, որ համայնքները, այլ միջոցեր ևս ներգրավելով, իրականացրել շատ ավելին, քան նախատեսված է եղել,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը հենց փոքր գյուղական համայնքներում: Ի դեպ, մարզում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում այս տարի ներգրավվել է 174 մարդ: Ծրագրերի ընդհանուր արժողությունը 21 մլն դրամ է: Հիշեցնենք, որ այս տարի մարզում իրականացվող 14 ծրագրից ևս 2-ը՝ «Անտառամուտ համայնքի ակումբի շենքի վերանորոգում» և «Եղեգնուտ համայնքի գյուղամիջյան հուշաղբյուրի վերանորոգման, խաղահրապարակի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», ավարտվել էին նախորդ շաբաթ: Ընթացքի մեջ գտնվող 6 ծրագրից 5-ը կավարտվի այս ամսվա վերջին, 1-ը՝ օգոստոսին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր