6462 դիտում
17:30 07-07-2020
Վերաքննիչ դատարանը Ծառուկյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1020871.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրեցին իրենց բողոքները ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային, դրանք երկու կողմերին էլ առաջադրվեցին»,- ասաց Սարգսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը դեռ չի որոշվել։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին:
Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
18:03 03-08-2021
Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 5-ին
7728 դիտում
12:52 09-08-2018
Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈւՂԻՂ. Tert.am
3502 դիտում
15:44 10-12-2018
Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ