211652_close_icon
views-count2490 դիտում article-date 16:51 07-07-2020

Վարչպետն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց արտադրամասում, ծանոթացավ հավաքվող արտադրանքին: Ն. Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցեց նաև արտադրամասի աշխատակիցների հետ: «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։ Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր