211652_close_icon
views-count1987 դիտում article-date 21:16 07-07-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 6-ին, ժամը 08.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը ժամը 14.50-ին բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին, ժամը 01.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 18-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում «Տոյոտա Մարկիքս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա քաղաքացի։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել քաղաքացուն: «Տոյոտա Վիտսի» վարորդը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 64-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 80-ամյա վարորդը ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր