211652_close_icon
views-count1665 դիտում article-date 17:05 07-07-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 38-ամյա Վահե Հ.-ն, որը ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր