211652_close_icon
views-count1250 դիտում article-date 11:15 07-07-2020

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. փաստաբան

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների եւ այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաեւ Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, Իրենց գործին մասնակցող եւ/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու եւ գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ հիշյալ գործի քննությունը նշանակված է 07.07.2020թ․ ժամը 11:00»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր