211652_close_icon
views-count2072 դիտում article-date 10:13 07-07-2020

Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որքանով այս տարի համաճարակն իր «սև գործը» կանի նաև ծնելիության մակարդակի նվազեցման ուղղությամբ, «Միջագային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի» փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը հուսադրող ծրագրերից խոսեց: «ՀՀ»-ի հետ զրույցում, սակայն, նա ասաց, թե որքան էլ պետությունը ժողովրդագրական բացասական պատկերի մեղմմանը միտված աջակցության գործիքներ կիրառի, դրանց գնահատական տալու համար շուրջ 1,5 տարի է պահանջվելու: Օրինագիծը, որը հուլիսի մեկից կիրառվում է, վերաբերում է առաջին և երկրորդ երեխայի պետական միանվագ դրամական նպաստի կտրուկ բարձրացման գործընթացին: Սակայն, ամենից զատ, ժողովրդագրագետը մատնացույց արեց գյուղական համայքներում ծնելիությանը նպաստող գործիքները, որոնք նախկինում չեն եղել և էականորեն հավելյալ եկամուտ կստեղծեն ընտանիքում: Գյուղական բնակավայրերում բնակվող վարձու աշխատող չհամարվող ծնողներն այսուհետ ևս ստանալու են երեխայի խնամքի նպաստ, մինչև երեխայի երկու տարին արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: «Առաջ քաշվեց մոտեցում՝ խնամքի նպաստ տրամադրել նաև գյուղական համայնքներում տարբեր տնտեսություններում ներգրավված, բայց չգրանցված կանանց՝ հաշվի առնելով գյուղերում ծնելիության համեմատաբար ցածր մակարդակը», - ասաց Արտակ Մարկոսյանը՝ որոշ վիճակագրական տվյալներ մեջբերելով: Ներկայումս մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը կազմում է ավելի քիչ, քան քաղաքային բնակավայրերում: Նա նկատեց՝ մինչև 2010 թ.-ը, եթե գյուղական համայնքներում ծննդաբերող կանանց թիվն ավելին է եղել, քան մայրաքաղաքում, ապա 2018 թ.-ից հետո պատկերը հակառակ միտումն է արձանագրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր