2901 դիտում
20:34 06-07-2020
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։
Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաև քրեաիրավական հետևանքներ։ Օրինակ, եթե այդ կանոնների խախտման պատճառով այլ անձ կամ անձինք վարակվեն կամ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվի մարդու առողջությանը, կամ անզգուշությամբ մահ առաջացնի։ Պայմանավորված նշված հետևանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները՝ չվտանգելով այլոց առողջությունը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4174 դիտում
21:24 26-03-2020
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով կազմվել է 349 արձանագրություն
17896 դիտում
20:10 30-06-2020
Հունիսի 29-ին հինգ անձ խախտել է ինքնամեկուսացման կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան