211652_close_icon
views-count2005 դիտում article-date 16:05 06-07-2020

Ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների

Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո 3 օրվա ընթացքում: Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում: Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստին՝ [email protected]: Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝ 1. Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը 2. Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը 3. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ 4. Պետ. հաշվառման (գրանցման) համարը 5. Իրավաբանական հասցեն 6. Գործունեության հասցեն 7. Գործունեության տեսակը 8. Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)  արտադրություն  իրացում  արտահանում  ներմուծում 9. Հեռախոս 10. Էլեկտրոնային փոստ Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, համաձայն «Վարչական իրավախախտումերի մասին» ՀՀ օրենսգրքի, նախատեսվում է տուգանք 100 000 դրամի չափով: Պարզաբանումների համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կարող եք դիմել «թեժ գծով»՝ 010-206040, 012-906090 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր