211652_close_icon
views-count6846 դիտում article-date 20:34 05-07-2020

Արցախի նախագահը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների պարապմունքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին և տալով մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ՝ որոշեցի փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել եմ մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր: Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս: Ի գործ…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր