211652_close_icon
views-count8433 դիտում article-date 23:37 05-07-2020

Հնդիկ գործարարը կորոնավիրուսից պաշտպանվելու համար ոսկե դիմակ է պատվիրել

Հնդկաստանում գործարար Շանկար Կուրադեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ է պատվիրել, որն ամբողջությամբ ոսկուց է: Դիմակը ոսկու բարակ թիթեղներով է հավաքվել և կարվել ոսկե թելով, դիմակի վրա նաև նեղ անցքեր կան՝ շնչելու համար: 50 գրամ քաշով դիմակի համար գործարարը վճարել է 4 հազար դոլար: Կուրադեն պատմել է, որ նման դիմակի ցանկություն է առաջացել, երբ տեսանյութ է դիտել, որտեղ բլոգերը արծաթե դիմակ է կրում: Ուշագրավ է, որ 4 հազար դոլարով կարելի էր ձեռք բերել ավելի քան միլիոն բժշկական դիմակ: Գործարարը հայտնել է, որ դիմակը թեթև է, շնչելն էլ հեշտ է: Սակայն նա ընդգծել է, որ այնքան էլ վստահ չէ դիմակի արդյունավետության վրա:

Նմանատիպ նյութեր