211652_close_icon
views-count4249 դիտում article-date 14:17 05-07-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#EF2929]ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝[/color] Հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/025172600159394283059136.jpg[/img] [color=#EF2929]Երևան քաղաքում՝[/color] Հուլիսի 5-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0962639001593942838717422.jpg[/img]

Նմանատիպ նյութեր