211652_close_icon
views-count7072 դիտում article-date 12:04 05-07-2020

Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք. Արթուր Վանեցյան

Սահմանադրության օրվա կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը տարածել է կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ «Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել» խորագրով դիտարկումը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։ Սահմանադրության շնորհիվ անկախ Հայաստանի պատմության դժվար շրջափուլերում մեզ հաջողվել է խուսափել քաոսից, անկառավարելիությունից և պետականությունը վտանգող իրավիճակներից։ Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, ժամանակի ընթացքում կարող է ունենալ փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտություն, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել, խախտել անթույլատրելի է։ Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին, արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին։ Վստահ եմ՝ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։ Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք։ Հայաստանին պետք են գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչպես նաև հանրային գիտակցում՝ առ այն, որ սահմանադրական կարգն անձեռնմխելի է»։ [b]Արթուր Վանեցյան «Հայրենիք» կուսակցության նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր