211652_close_icon
views-count1782 դիտում article-date 12:52 05-07-2020

Արագիլի 5 ձագ փրկվել է հրդեհից և տեղափոխվել մասնագիտացված վերականգնողական կառույց. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ էր ստացվել։ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակչուհի Հ․Զաքարյանը տեղեկացրել էր, որ իր տան մոտ գտնվող հենասյունը հրդեհվել է, այրվել էր նաև հենասյան վրա գտնվող արագիլների բույնը։ Տեսչական մարմնի աշխատակիցներն ամիջապես մեկնել էին դեպքի վայր և հայտնաբերել անօգնական վիճակում հայտնված արագիլի 5 ձագ։ Թռչունների անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցները նրանց տեղափոխել են մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր