211652_close_icon

Չինացի փորձագետները գնահատել են խոզի նոր գրիպի տարածման ռիսկերը

views-count5552 դիտում article-date 22:47 04-07-2020
Չինաստանում փորձագետները հատուկ քննարկում են անցկացրել` օրերս հայտնաբերված խոզի G4 գրիպի հարուցիչի առթիվ և գնահատել մարդկանց շրջանում նրա տարածման ռիսկերը: Հանդիպման առիթ են հանդիսացել չինական և արտասահմանյան լրատվամիջոցներում այդ գրիպի պատճառով նոր պանդեմիայի վտանգի մասին բազմաթիվ հրապարակումները: Չինաստանի գյուղնախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ այդ թեմայի վերաբերյալ հրապարակումների մեծ մասը խիստ ուռճացված են և սխալ են մեկնաբանվում: Քննարկման մասնակիցները միաձայն եկել են այն եզրահանգման, որ հայտնաբերված հարուցիչը հանդիսանում է ընդամենը հայտնի H1N1-ի ենթատիպը, G4-ը մարդու օրգանիզմում հիվանդություններ առաջացնելու առումով թույլ է: Այդպիսով, գիտնականները եզրակացրել են, որ բնակչության շրջանում խոզի G4 գրիպի տարածման հավանականությունը բավական ցածր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր