211652_close_icon
views-count6598 դիտում article-date 20:02 04-07-2020

«Դեմոկրատ» Նիկոլին արդեն բացեիբաց խայտառակ են անում նաև արևմտյան միջազգային լրատվականները

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Դեմոկրատ» Նիկոլին արդեն բացեիբաց խայտառակ են անում նաև արևմտյան միջազգային լրատվականները: Դեռ անցյալ տարի շատ ու շատ մարդիկ կանխագուշակեցին, որ հենց Նիկոլը վերջացնի դատական իշխանության դեմ արշավը, նա միանգամից հարձակվելու է 4-րդ իշխանության ու անկախ ԶԼՄ-ների վրա: Իրականում դեռ ՍԴ-ի հարցը չլուծած, Նիկոլն ու իր կամակատար տղաներն ու աղջիկները հարձակվում են արդեն ազատ լրատվականների վրա, դրա վառ օրինակն է «Արմնյուզ և 5րդ ալիք» հեռուսատընկերություններ ոստիկաններ ուղարկելը, պատճառն էլ շատ պրիմիտիվ`դիմակ չկրելն էր, բայց դե մենք հո հասկանում ենք, որ այցի բուն պատճառը լրիվ այլ էր: Այս քայլերով Նիկոլը ապացուցում է, որ նրան դուր չի գալիս,երբ այս ալիքներով խոսում են և դուրս հանում ճշմարտությունը իր և իր խայտառակ թիմակիցների մասին, դրա համար էլ նրանք այս տարբերակով փորձում են ճնշել լրատվականներին: Ու այս ամենը այնքան անհեթեթություն է, որ թեմային անրադառնում են նաև արևմտյան լրատվականներն`The Washington post,The New York Times,և ABC հեռուստաալիքները: Փաստացի «դեմոկրատ»Նիկոլի դեմքը շուտ Полит եղավ և արդեն պարզ է, որ նա ձգտում է դառնալ բռնապետ որպեսզի իր քմահաճույքները կատարեն բոլորը: Բայց ցավալին այն է,որ Նիկոլի ինքնահաճության պատճառով տուժում է մեր երկիրն ու ժողովուրդը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր