211652_close_icon
views-count1381 դիտում article-date 16:36 04-07-2020

Արարատի մարզում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան

Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով»,-գրել է Հարությունյանը: Նա նկատել է, որ սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:

Նմանատիպ նյութեր