211652_close_icon
views-count8881 դիտում article-date 19:29 03-07-2020

Կորոնավիրուսից մահացել է հայտնի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև մարզիկի մարզիչն էր, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մոսկվայում: Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: «Տխուր լուրեր են հասել. մեզանից հեռացավ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Չեչեն ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Նուրմագոմեդովի ընտանիքին»: Նշենք, որ ապրիլի վերջերից Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հիվանդանոցում էր գտնվում կորոնավիրուսի դրական թեստ հանձնելուց և սրտի վիրահատություն տանելուց հետո: Հաբիբը օրերս հայտնել էր, որ հոր առողջական բարելավել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր