211652_close_icon
views-count2853 դիտում article-date 21:24 03-07-2020

Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր: Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այցելեց արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզներ: Պետք է փաստել, որ կատարվել է որակային նոր սանդղակ սահմանող աշխատանք: Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով  Կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:  Հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է: Առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր