4066 դիտում
13:44 03-07-2020
Կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, ցույց տվեց Արսեն Թորոսյանի անունակությունը համակարգման և կառավարման դաշտում. նրան պետք է պաշտոնանկ անել. Վահան Արծրունի. Tert.am
Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/03/Vahan-arcruni/3335372?fbclid=IwAR1kdemgczjcLs_GnwgauL4P45bTGgHr5AKRRql0pHyzPFzvvGyD--3i5B8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հասարակական-մշակութային գործիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քաղաքական գրառումներին:
Վերջինս, հիշեցնենք, անդրադարձել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի կորելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը՝ նրան հորդորելով վերադառնալ իր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային:
Արծրունու խոսքով՝ նախարարության քաղաքականացված լինելու փայլուն ապացույցն այն է, երբ արդեն ակնհայտ էր, որ կորոնավիրուսը պանդեմիա է, նախարարի կողմից եղավ կորոնավիրուսի պաթոգենության մասին հայտարարությունը, որի պատճառով կարանտինը երկու շաբաթով ուշացավ, իսկ այդ ընթացքում հանրաքվեի քարոզարշավ էր իրականացվում:
«Թորոսյանը փետրվարին հայտարարեց, որ կորոնավիրուսի պաթոգենությունը հավասար է գրիպի պաթոգենությանը, որով ցույց տվեց գիտական գիտելիքների բացակայությունը: Հանրությունն իրապես հավատաց Առողջապահության նախարարի հայտարարությանը, որ կորոնավիրուսը վտագավոր չէ, այդ պատճառով հանրության ուշադրությունից վրիպեց այն հանգամանքը, որ սա կարող է քաղաքական հայտարարություն լինել: Պետք է ժամանակ անցներ, որ հասկանայինք, որ իր վարչարարական ալգորիթմը հիմնված է ոչ թե մասնագիտական եզրույթների վրա, այլ ամբողջովին ենթակայացված է քաղաքական լոկալ նպատակներին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ պաթոգենության մասին հայտարարությունից հետո՝ մարտի 1-ին, հրապարակավ դիմեց վարչապետին՝ կոչ անելով Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետև, ըստ Արծրունու, նախարարն իր հայտարարությամբ ապակողմնորոշել էր Կառավարությանն ու հանրությանը:
Դիակի կորելու դեպքին անդրադառնալով՝ Արծրունին նշեց, թե առողջապահական ոլորտն այնքան անտեր է, որ դժվար է մատնացույց անել պատասխանատուին: «Այնտեղ, որտեղ չկա համակարգում, չի կարող լինել պատասխանատվության բաշխում: Մենք գործ ունենք համակարգային իրողությունների հետ»,-ասաց նա:
Արծրունու դիտարկմամբ՝ մինչ կորոնավիրուսը Թորոսյանին բնորոշում էին իր՝ միջմարդկային հարաբերություններում ցուցաբերած գործելակերպով, իսկ կորոնավիրուսից հետո ի հայտ եկան նրա մասնագիտական գիտելիքները:
Մանրամասն կարդացեք կզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/03/Vahan-arcruni/3335372?fbclid=IwAR1kdemgczjcLs_GnwgauL4P45bTGgHr5AKRRql0pHyzPFzvvGyD--3i5B8]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
13:39 06-11-2022
Արմենին իդիոտ գործով ձերբակալելու փորձը Արցախը տալու լակմուսի թուղթ է լինելու. Ն. Զոհրաբյան
1009 դիտում
08:36 20-04-2024
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
793 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը