211652_close_icon
views-count2573 դիտում article-date 09:25 03-07-2020

Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրներին: Հատկապես ներկայիս վիճակում առկա բարդությունների, պետությունից ակնկալվող աջակցության հնարավորությունների մասին թերթի հետ զրույցում խոսել և առաջարկներ էին ներկայացրել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Շիրակի «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը և Գեղարքունիքի «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս թեման կառավարությունում դարձել է քննարկման լուրջ առարկա: Ավելին, ըստ տեղեկությունների, հանձնարարվել է իրավասու կառույցներին հարցն ուսումնասիրել և ներկայացնել կոնկրետ առաջարկներ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին մարզային հեռուստաընկերություններին կառաջարկվի ներկայացնել իրենց առաջարկությունները՝ խորքային ուսումնասիրություն կատարելու և լուծումներ գտնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր