2905 դիտում
20:08 02-07-2020
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ»։
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
10:01 07-10-2021
Իշխանությունը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում նոր խնդիրների առաջ է կանգնել․ «Փաստ»
1755 դիտում
14:57 27-08-2020
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
Այս բաժնից
208 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
565 դիտում
17:39 19-04-2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
781 դիտում
17:23 19-04-2024
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից