45070 դիտում
18:36 02-07-2020
ՀՔԾ-ն ի՞նչ մեղադրանք է առաջադրել ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկանում ենք, որ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի նկատմամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում:
Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը:
Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա. Պ.-ի հայրը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ա. Ամիրաղյանի հետ, վերջինիս տեղեկացրել է, որ կատարված հանցագործության ժամանակ կրակվել են նաև իր որդուն պատկանող որսորդական հրազեններից` միաժամանակ խնդրելով դրանց վրա կատարել ներգործություն, որպեսզի բացառվի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների՝ նշված զենքերից կրակված լինելու հանգամանքի բացահայտումը: Իր մտերիմի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` Ա. Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքով սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն խարտոցով ձևափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները՝ այդպիսով կատարելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, որի հետևանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ՝ վտանգվել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման հնարավորությունը:
Ա. Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը այս տարվա մարտի 24-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած կրակոցների մասին է, որի վերաբերյալ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/24/1150699/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 24-ին հերթական կրակոցներն էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ:
Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել էին նաեւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:
[b]Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0923076001593701307308815.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
19:40 05-05-2015
Փոխգնդապետ, ոստիկանության մարզային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ